top of page
background.png
Group 17.png
Գրքեր

Հեղինակ լինելը իմ կյանքի մեծ շարժչներից է։ Հեղինակի իմ աշխատանքը շատ եմ կարևորում և աննկարագրելի աշխատանք եմ տանում ամեն գրքիս վրա։ Այժմ երեք բեսթսելլեեր գրքերի հեղինակ եմ։ 

Ծանոթացեք Մերիի վերջին գրքին

ԻՄ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԸ

«Իմ նպատակների քարտեզը» ստեղծվել է «Ես և իմ ուրիշ Ես-ը»` իմ քոուչինգ-ծրագրից ոգեշնչված։ Քանի որ այն փոխել է բազմաթիվ մարդկանց կյանք, օգնել նրանց ավելի գիտակից ապրել, սահմանել նպատակներ ու հասնել դրանց, հաղթահարել հոգեբանական վախերն ու մանկության տրավմաները, ապրել այն կյանքը, որն իրապես համահունչ է իրենց իրական Ես-ին, ես որոշեցի ստեղծել այս ուղեցույցը, որպեսզի միանգամից ավելի մեծ թվով մարդկանց տրամադրեմ այն գործիքակազմը, որը վերափոխելու է նրանց ամբողջ կյանքը, օժանդակելու է երջանիկ ու ներդաշնակ ապրելու նրանց որոշմանը:

BESTSELLING BOOKS.png
back.png
Պարտադիր գիրք զույգերի համար

ԿՐԿԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ

Որևէ հարաբերություն ի սկզբանե իդեալական չի լինում։ Մենք անցնում ենք հարաբերությունների էվոլյուցիայի տարբեր փուլերով մինչև մեր ներդաշնակությունը գտնելը։ Այս գիրքը հենց փոխհարաբերությունների ներդաշնակության մասին է։ 

​

Վերջում օրագրի հատվածն է, որը ճիշտ հարցադրումներով կօգնի գտնել ճիշտ պատասխաններ և հստակ քայլեր։ Պարբերական ճիշտ հարցերից բխում են այնպիսի պատասխաններ և քայլեր, որոնք դառնում են սովորություններ: Իսկ սովորությունները մեր կյանքի հիմնական մասն են կազմում: Առանցքային նշանակություն ունի, թե մենք ինքներս մեզ ինչ հարցադրումներ ենք անում: Այդ պատճառով «Կրկին յոթերորդ երնկքում» գրքում զետեղել ենք հոգեբանների կողմից մշակված հատուկ հարցաշար, որոնց ամեն օր պատասխանելով, մեկ քայլ կմոտենաք ձեր երջանիկ հոգեվիճակին։

cover 2 6.png
Պարտադիր գիրք մայրիկների համար

ՄԱՅՐԻԿԻ ՕՐԱԳԻՐԸ

Տարբեր մասնագետների հետ համատեղ երկարատև աշխատանքներից հետո, ծնվեց իմ առաջին գիրքը՝ «Մայրիկի օրագիրը», որը իսկական հանրագիտարան է բոլոր մայրիկների և, առհասարակ, կանանց համար։ Գիրքը կարող է հետաքրքրել նույնիսկ հայրիկներին, քանի որ անդրադառնում եմ նաև հայրիկների նոր պարտականություններին, նրանց զգացմունքներին, հնարավոր խնդիրներին և դրանց լուծումներին։

​

Գրքում անդրադարձել եմ բոլոր թեմաներին, որոնց հետ կանայք հնարավոր է առնչվեն հղիության և ծննդաբերության ընթացքում, ինչպես նաև դրանից հետո մինչև երեխայի մեկ տարեկանը։ Այս նախագծի վրա ինձ հետ աշխատել են իրենց գործում արդեն հմուտ և Հայաստանում և Գերմանիայում հայտնի մասնագետներ, այդ թվում՝ սննդաբան, գինեկոլոգ, մանկաբարձ, մանկաբույժ և մարզիչ։ Գրքում կա նաև մայրիկների համար հատված, որտեղ կարող են նշումներ կատարել, լուսանկարներ փակցնել և պահպանել իրենց հուշերը այս քսան ամիսների ընթացքում։ Մի խոսքով՝ իսկական օրագիր բոլոր մայրիկների համար։

Group 9.png
Միացե՛ք Մերիի 43 հազար+ հետևորդներին Instagram-ում

@MARYSARIKYAN

Rectangle 19.png
241676263_278248770502182_1188329222949534721_n.jpg

@YOURCOACHMARY

Rectangle 21.png
232956423_358702685970027_3088294470465941686_n.jpg

Ես սիրում եմ Instagram-ը, քանի որ այստեղ ձևավորել ենք համախոհների մի գեղեցիկ համայնք: Իմ էջում ես կիսվում եմ օգտակար խորհուրդներով, մինի քոուչինգ սեսիաներով, ինչպես նաև պարզապես դրական լիցքերով: Միացի՜ր, հաստատ ոգեշնչման պակաս չես ունենա:

IVY SEPTEMBER (1).pdf (3).png
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ՔՈՈՒՉ
  • brandico_facebook-rect
  • Vector
Vector 7.png

ԿԱՊ ԻՆՁ ՀԵՏ

Շնորհակալություն նամակի համար:

© 2021 ՝ Բոլոր իրավունքները պաշտպանված են

bottom of page