top of page
Group 20.png
Քոուչինգ

Որպես քոուչ ինձ համար շատ կարևոր է, որ իմ ծրագրերը հասանելի լինեն իմ մեծ լսարանի համար։

Իմ առաքելությունն է օգնել կանանց ապաքինել իրենց տրավմաները, ազատվել մենթալ բլոկներից, գտնել ներքին ներդաշնակություն, բարելավել իրենց կյանքը՝ ընդունելով և սիրելով իրենց ուժեղ և թույլ կողմերը։ Որպես քոուչ ինձ համար շատ կարևոր է, որ իմ ծրագրերը հասանելի լինեն իմ մեծ լսարանի համար։  Այդ պատճառով ես մշակել եմ թե՛ անհատական, թե՛ խմբային քոուչինգ ծրագրեր։ Տարբեր իրավիճակներ պահանջում են տարբեր լուծումներ։ Օգտագործելով գործիքների և մեթոդների իմ մեծ զինանոցը՝ ես վստահ եմ, որ կարող ենք միասին հասնել հրաշալի արդյունքների։ 

Group 21.png
IMG_3627_edited.jpg

1:1 քոուչինգ

Այս տարիների ընթացքում իմ կուտակած գիտելիքներն ու հմտությունները հնարավորություն են տալիս օգնել քեզ հաղթահարել քո կյանքի տարբեր խոչընդոտները, վերադարձնել մոտիվացիան և կյանքի հանդեպ սերը, կարգավորել հարաբերությունները նախ ինքդ քեզ հետ, իսկ հետո նաև՝ շրջապատող աշխարհի: Անհատական քոուչինգը ենթադրում է անհատական մոտեցում։ Ծրագիրը կլինի կազմված անձամբ քեզ համար, հարմարեցված քո կարիքներին։

 

Ամբողջ ծրագրի տեմպը և ընթացքը մենք որոշում ենք քեզ հետ միասին: Ծրագրի ընթացքում ես միշտ կլինեմ քո կողքին, կվերլուծենք առկա խնդիրները և միասին հնարավոր լուծումներ կգտնենք։ Այս ծառայությունը քեզ համար է, եթե ունես միջանձնային կամ ներանձնային կոնֆլիկտներ, խնդիրներ ընտանիքում, չես կարողանում գտնել հավասարակշռությունը կյանքի տարբեր ոլորտների միջև կամ պարզապես ցանկանում ես ավելի լավ ճանաչել և ընկերանալ քեզ հետ։ 

Group 22.png

ԽՄԲԱՅԻՆ ՔՈՈՒՉԻՆԳ...

«Ես և իմ ուրիշ Եսը»  6 շաբաթյա խմբային քոուչինգ ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարելավել  իրենց իրականությունը, լավագույնս հաղթահարել մասնագիտական և անձնական կյանքի մարտահրավերները, ճանաչել իրենք իրենց, գտնել իրենց առաքելությունն ու սահմանել նպատակները: Այս ծրագիրը կօգնի քեզ բացահայտել քո ներքին կոնֆլիկտները, մանկության տրավմները, հավատամքների համակարգը, որը հաճախ ներդրված է լինում ուրիշների կողմից: Այն կօգնի քեզ խորապես ճանաչել քո իրական Ես-ը, բարձրացնել ինքնագնահատականը ու վերջնականապես ապաքինել խոցերը:

Ես ուզում եմ, որ մտապահես՝ քո իրականությունը հենց դու ես կերտում: Ես քեզ կօգնեմ վերցնել կյանքիդ ղեկը քո ձեռքը:

IMG_5605.JPG

ՓՈԽԻՐ ԿՅԱՆՔԴ 7 ՕՐՈՒՄ

Քանի որ մայիսին է իմ տարեդարձը և քոուչինգի միջազգային շաբաթը, այս տարի մայիսին անվճար քոուչինգ շաբաթ էի նվիրել իմ սիրելի ինստաընտանիքին: Գրանցվել էր շուրջ 1000 մարդ, որոնց հետ մենք հասկացանք, որ յոթ օրն էլ բավարար է կյանքի վերամոդելավորման գործընթացին զարկ տալու համար: Մենք հասցրինք բավարար հիմքեր դնել: 

 

Ունենալով այս գեղեցիկ փորձառությունը՝ ես և իմ թիմը որոշեցինք էլ ավելի ընդլայնել  և հարստացնել ծրագիրը նոր գործիքակազմով և մի հրաշալի սպրինտ վերափոխման ծրագիր մեկնարկել: 

 

Ամեն ինչ սկսվում է մտքի ներդաշնակեցումից, երբ միտքդ ներդանշակ է, կարող ես կառավարել  նաև զգացմունքներդ, քանի որ զգացմունքների հետևում հենց մեր մտքերն են: Այս յոթ օրերի ընթացքում, ես կկիսվեմ ձեզ հետ բազմաթիվ միջազգային և իմ կողմից մշակված տեխնիկաներով և իմ իսկ ֆիլտրած փորձառությամբ, որոնց օգնությամբ դուք մինչև իսկ կփոխեք ձեր ուղեղում տեղի ունեցող գործընթացները և կհամոզվեք, որ դուք եք ձեր երջանկության պատասխանատուն: 

mary-pink-suit-min_edited.jpg

ՇՈՒՏՈՎ!

bottom of page