ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՍՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ես սիրում եմ կիսել իմ գիտելիքներն ու փորձը ամենատարբեր եղանակներով, քանի որ տարբեր մարդիկ տարբեր կերպ են սիրում ստանալ և ընկալել ինֆորմացիան:
Հանրային քոուչինգ հանդիպումներն իմ լսարանի հետ ավելի մտերմիկ շփվելու և ավելի ամուր կապ հաստատելու հրաշալի հնարավորություն են ընձեռում, քանի որ այս պարագայում երկուստեք փոխանակվում ենք դրական լիցքերի մեծ պաշարով: Իսկապես շատ մոտիվացնող է ինձ համար տեսնել այդքան մեծ թվով մարդկանց հավաքված մի տեղում՝ պատրաստակամ փոխելու իրենց կյանքը դեպի ավեի լավը: Դա մեծ ոգեշնչում է իմ առաքելության ճանապարհին: Երբ տեսնում եմ այդ մարդկանց լուսավոր աչքերը, երբ լսում եմ նրանց ծափողջյունները, էլ ավելի մեծ եռանդով աշխատելու ցանկությամբ եմ տոգորվում:
Ես ունեցել եմ բազում սեմինարներ թե՜ Հայաստանում, թե՜ Գերմանիայում։ «Մայրիկի լավագույն օրակարգը» սեմինարը միտված էր օգնել երիտասարդ մայրիկներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ժամանակը, հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիան և վայելել մայրության բերկրանքը։ «Կրկին յոթերորդ երկնքում» սեմինարի նպատակն էր օգնել զույգերին հաղթահարել երեխայի ծնունդից հետո ծառացող մարտահրավերները, տիրապետել կառուցողական վիճելու արվեստին:
Իմ բազմում սեմինարների ընթացքում մենք քննարկել ենք մայրությունը, ընտանեկան համերաշխությունը, առողջ հարաբերությունների կարևոր ասպեկտները, գիտակից ապրելակերպն ու ինքնավստահություն զարգացնելու միջոցները, և շատ այլ խիստ կարևոր թեմաներ։
Երջանիկ կինը պարզապես ճառագում է և լույս սփռում իր շուրջը...
Տարիների ընթացքում ունեցել եմ բազում ելույթներ, հյուրընկալվել տարբեր հաղորդումների, հրավիրվել եմ որպես հյուր խոսնակ տարբեր միջոցառումների և սեմինարների ժամանակ։ Ես անչափ երախտապարտ եմ, որ ունեմ հնարավորություն խոսքս հասցնելու հարյուրավոր կանանց և օգնել գտնել իրենց Ես-ը:
Իմ մոտիվացիան դուք եք
Նույնիսկ մոտիվացիոն խոսնակը մոտիվացիայի կարիք ունի։ Մեզանից յուրաքանչյուրի հետևում մեզ առաջ մղող ուժ կա։ Իմ ուժը իմ մեծ լսարանն է։ Դուք պարտավորեցնում եք ինձ նորանոր նախագծեր մեկնարկել և հետևել իմ առաքելությանը։