Ես գիտեմ, թե որքան դժվար կարող է լինել ...
... ընդունել ինքդ քեզ և իսկապես վերահսկել քո կյանքը: Դու մշտապես ծանրաբեռնված ես և չես կարողանում խուսափել սթրեսից: Սա պայքար է մեզանից շատերի համար: Որպես կին՝ մեզնից ակնկալում են առավելագույնը։ Մենք պետք է համատեղենք ամուսնությունը, աշխատանքը, մայրությունը, ընկերներին, ինչպես նաև այլ հարաբերությունները։ Եվ այս ամենը ժպիտը դեմքին՝ միաժամանակ փորձելով պահպանել ներքին ներդաշնակությունը:
Ես քեզ հասկանում եմ։ Ես էլ եմ եղել քո փոխարեն։ Ես հասկանում եմ քո դժվարությունները և գիտեմ, թե քո սիրտն իսկապես ինչ է ցանկանում:
Իսկ ի՞նչ ես դու ցանկանում
-
մոտիվացվել և բարձրացնել քո ինքնագնահատականը,
-
վերցնել կյանքի ղեկը քո ձեռքը,
-
գիտակցել և բարձրաձայնել քո կարիքները,
-
գտնել ներքին ներդաշնակություն և համերաշխ լինել աշխարհի հետ,
-
դառնալ քո ավելի լավ տարբերակը,
-
քո կյանքն ապրել լիարժեք,
-
և ի վերջո լինել երջանիկ
Ես ուզում եմ օգնել քեզ անել նույնը
Քեզ պետք է մեկը, որ քեզ կլսի, կհասկանա, կօգնի գտնել լուծումներ, որոնք երկարաժամկետ երջանկության ու հոգեկան հանգստության հիմք կդնեն։
…քանի որ երջանկությունը քո իրավունքն է: Դու այս կյանք չես գալիս տառապելու համար: Դու ամբողջ անսահման տիեզերքի դրսեւորումն ես մարդու մարմնում, մի գեղեցիկ հոգի, որը ճառագում է և սեր տալիս բոլորին: Բայց նախ` այս անվերապահ սերը պետք է նվիրել ինքդ քեզ:
Ծանոթացեք Մերիի վերջի ն գրքին
Իմ նպատակների քարտեզը
«Իմ նպատակների քարտեզը» ստեղծվել է «Ես և իմ ուրիշ Ես-ը»` իմ քոուչինգ-ծրագրից ոգեշնչված։ Քանի որ այն փոխել է բազմաթիվ մարդկանց կյանք, օգնել նրանց ավելի գիտակից ապրել, սահմանել նպատակներ ու հասնել դրանց, հաղթահարել հոգեբանական վախերն ու մանկության տրավմաները, ապրել այն կյանքը, որն իրապես համահունչ է իրենց իրական Ես-ին, ես որոշեցի ստեղծել այս ուղեցույցը, որպեսզի միանգամից ավելի մեծ թվով մարդկանց տրամադրեմ այն գործիքակազմը, որը վերափոխելու է նրանց ամբողջ կյանքը, օժանդակելու է երջանիկ ու ներդաշնակ ապրելու նրանց որոշմանը:
Պարտադիր գիրք զույգերի համար
Ներդաշնակ հարաբերությունները, թերևս, երջանկության ամենակարևոր հիմնասյունն է: Ներդաշնակ հարաբերություններ նախ ինքդ քեզ հետ և հետո զուգընկերոջդ: Այս գիրք-օրագիրը միտված է օգնելու մարդկանց բարելավել փոխհարաբերությունները կամ ամրապնդել արդեն իսկ կառուցած երջանկությունը, սովորել կենտրոնացած հաղորդակցվել: Գրքում ես առաջարկում եմ նաև կողակցի հետ խնդիրները կարգավորելու մի քանի կիրառական մեթոդ, սովորեցնում կառուցողական վիճելու արվեստը:
Վերջում օրագրի հատվածն է, որը ճիշտ հարցադրումներով կօգնի գտնել ճիշտ պատասխաններ և հստակ քայլեր ձեռնարկել։ Պարբերական ճիշտ հարցերից բխում են ճիշտ պատասխաններ և քայլեր, որոնք ժամանակի հետ ձևավորում են սովորություններ: Իսկ սովորությունները մեր կյանքի հիմնական մասն են կազմում: Գրքի վերջին հատվածում զետեղված հարցերին պատասխանելով՝ ամեն օրվա հետ մեկ քայլ կմոտենաս քո երազած փոխհարաբերություններին: Եվ ի վերջո այս գիրք-օրագիրը կուղղորդի քեզ դեպի յոթերորդ երկինք:
Կրկին յոթերորդ երկնքում
Պարտադիր գիրք մայրիկների համար
Տարբեր մասնագետների հետ համատեղ երկարատև աշխատանքներից հետո, ծնվեց իմ առաջին գիրքը՝ «Մայրիկի օրագիրը», որը իսկական հանրագիտարան է բոլոր մայրիկների և, առհասարակ, կանանց համար։ Գիրքը կարող է հետաքրքրել նույնիսկ հայրիկներին, քանի որ անդրադառնում եմ նաև հայրիկների նոր պարտականություններին, հնարավոր խնդիրներին և դրանց լուծումներին։
Այն պարունակում է շատ կարեւոր տեղեկատվություն հղիության ամբողջ ընթացքի վերաբերյալ։ Իմ անձնական ապրումներին զուգահեռ , գրքում կգտնեք նաև գինեկոլոգի և մանկաբույժի խորհուրդները, որոնք կարելի է համարել փոքրիկ բժշկական տեղեկատու, որը ցանկացած պահի կօգնի հղիին և, այնուհետև, մայրիկին շատ արագ գտնել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը։
«Մայրիկի օրագիրը» կարող է ուղենիշ լինել ցանկացած հղիի համար՝ սկսած հղիության հաստատումից մինչեւ ծննդաբերություն։
Այն նաեւ սովորեցնում է ընտանեկան գեղեցիկ հարաբերություններ։ Գրքի էջերից բուրում է սեր, երջանկություն, որը շատ վարակիչ է…
Իմ խորին համոզմամբ «Մայրիկի օրագիրը» նորաստեղծ ընտանիքների համար կարող է դառնալ այն անկյունաքարը, որի վրա կկառուցվեն առողջ ու բարեկիրթ ընտանեկան հարաբերություններ՝ հիմնված սիրո եւ փոխադարձ ըմբռնման վրա....
Մայրիկի օրագիրը
Միացե՛ք Մերիի 43 հազար+ հետևորդներին Instagram-ում
@MARYSARIKYAN
@YOURCOACHMARY
Ես սիրում եմ Instagram-ը, քանի որ այստեղ ձևավորել ենք համախոհների մի գեղեցիկ համայնք: Իմ էջում ես կիսվում եմ օգտակար խորհուրդներով, մինի քոուչինգ սեսիաներով, ինչպես նաև պարզապես դրական լիցքերով: Միացի՜ր, հաստատ ոգեշնչման պակաս չես ունենա: